Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՀԱՏՈՒՓԵՐ` ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ  ՆՈՐԱԲԱՑ «ՄՈՍԿՈՎՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
28/02/2011 16:25
Կիսվել

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՀԱՏՈՒՓԵՐ` ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐԱԲԱՑ «ՄՈՍԿՈՎՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին: Բանկի նորաբաց “Մոսկովյան” մասնաճյուղը /ք. Երևան, Մաշտոց 48, 2/1/ առաջարկում է  Անհատական պահատուփեր Ամերիաբանկի ֆիզիկական և իրավաբանական անձ բոլոր հաշվետեր հաճախորդներին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում  են Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Սույն թվականի մարտի  1-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10% զեղչով:

Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր  (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ  (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով:

Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով:
                   
“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46