Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
28/02/2011 22:33
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությանը (ԱրմՌոբոտիքս) նվիրված մամուլի ասուլիս` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մասնակցությամբ:

Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես` մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների և դրանց հետ կապված բիզնես ոլորտներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս որպես ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավոր: Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում տեխնոլոգիայի` ներառյալ ռոբոտիքսի, ոլորտի զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանում հարակից ոլորտների վրա, ինչպես նաև միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակություն կապահովի:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի` գերազանց արդյունքի հասնելու վճռականությունը սահմաններ չունի: Այն ընդգրկում է բոլոր ոլորտները: Այժմ մենք համագործակցում ենք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ` հանուն Ռոբոտիքսի զարգացման: Արդյունաբերության ճյուղերը, ինչպիսին ռոբոտիքսն է, պետք է խրախուսվեն հատկապես երիտասարդների շրջանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական է մեր երկրի միջազգային վարկանիշը բարձր պահող նախաձեռնություններն աջակցելու գործում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2008թ. սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցույթ երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջև, որոնք մրցում են միմյանց հետ իրենց կողմից նախագծված և պատրաստված ռոբոտներով:

Մարտի 4-ին և 5-ին ԱրմՌոբոտիքսի շրջանակներում տեղի կունենան «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց մասնակցում են 8 թիմ:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11