Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ORANGE ԿԻՆՈ. ԵՐԿՈՒ ՏՈՄՍ ՄԵԿԻ ԳՆՈՎ
01/03/2011 15:18
Կիսվել

ORANGE ԿԻՆՈ. ԵՐԿՈՒ ՏՈՄՍ ՄԵԿԻ ԳՆՈՎ

Այսօր Orange­ը մեկնարկեց Orange Կինո ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կկարողանան շաբաթվա ցանկացած օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:

Այսօր հրավիրված շնորհանդեսի շրջանակներում Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այս կապակցությամբ նշեց. «Արդեն մեկ տարի գործունեություն ծավալելով Հայաստանում` Orange-ը հանդես է եկել հիմնականում երաժշտական նախաձեռնություններով: Իսկ այսօր` գարնան առաջին օրը, մենք անակնկալ ենք մատուցում նաև կինոմաններին: Այսօր սկիզբ է առնում Երևանի Մոսկվա կինոթատրոնի և Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնի հետ երկարաժամկետ մի համագործակցություն, որն անկասկած կաշխուժացնի կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Orange Կինոյիշնորհիվ այսուհետ շաբաթվա բոլոր օրերը կինոյի օրեր են լինելու»:

Orange Կինոն տարբեր անվանումներով արդեն իսկ գործում է Orange-ի ներկայության բազմաթիվ երկրներում և զգալիորեն փոխել է այդ երկրներում կինոհաճախման մշակույթը:

«Մենք կարծում ենք, որ ցանկացած ֆիլմ ավելի լավն է դառնում, երբ այն մենակ չես նայում: Ահա թե ինչու մենք նախաձեռնեցինք Orange Կինոն, որը մեր բաժանորդներին թույլ է տալու միշտ երկուսով գնալ կինո: Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր բաժանորդների, և հատկապես երիտասարդ բաժանորդների համար ֆիլմի տոմսի գինը կարող է խոչընդոտ դառնալ իրենց հետաքրքրող ֆիլմերը դիտելու համար: Այսուհետ գինն այլևս խոչընդոտ չէ»,- ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդները շաբաթվա ցանկացած օր` օրական մեկ անգամ: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել kino բառը 5555 կարճ համարին, ստանալ ծածկագիրը, որի ժամանակ բաժանորդի հաշվից կգանձվի 1500 դրամ, այնուհետև նույն օրն իսկ ծածկագիրը ներկայացնել Երևանի Մոսկվա կամ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնների տոմսարկղ և ստանալ այդ օրը ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս: Orange Խոսենքի բաժանորդները ծառայությունից օգտվելու համար պետք էհաշվին ունենան նվազագույնը 2000 դրամ:

Երևանում Orange Կինոն արդեն հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների համար, իսկ Գյումրիում այն կմեկնարկի հաջորդ շաբաթ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52