Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեկնարկել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը
19/01/2022 12:05
Կիսվել

Մեկնարկել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

Հունվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի ներկայացումը: 

Ծրագրի մեկնարկի առնչությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

«Քանի որ հունվարի 1-ից դադարել է գործել GSP+ համակարգը, այդ նպատակով հետազոտություն ենք սկսել մեր գործընկերների և աջակցող ստորաբաժանումների հետ այդ համակարգի դադարեցման հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ։ Այդ հետազոտության հիման վրա կմշակվի տեքստիլ արդյունաբերության հնգամյա ռազմավարությունը, որում կներառվեն ոչ միայն տեքստիլ, այլև թեթև արդյունաբերության այլ ճյուղեր», – նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի խոսքով՝ տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանի դինամիկ զարգացող ոլորտներից է, որն ունի զարգացման մեծ ներուժ։ Ջոն Գալագերը լիահույս է, որ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը կնպաստի ոլորտում մրցունակության բարձրացմանը։ Դեսպանը նաև ընդգծել է, որ ծրագիրը կենտրոնանում է երկու կարևոր կետերի՝ կանանց շրջանում ձեռներեցության զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ 

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշել է, որ ՎԶԵԲ-ն աստիճանաբար մեծացնում է իր ներդրումները Հայաստանում և ֆինանսական ու էներգետիկ ոլորտներից բացի, հետաքրքրված է նաև անշարժ գույքի, զբոսաշրջության, ծառայությունների, հեռահաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններով։ Նշելով, որ տեքստիլ արդյունաբերությունը նույնպես ընդգրկված է ՎԶԵԲ առաջնահերթությունների շարքում՝ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։ 

Այնուհետև Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանն ու  տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները:

Ծրագրի շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ, և վերջիններս ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլևս չի գործում GSP+ ռեժիմը:

Տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95 տոկոսի։ Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, և վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային և միջազգային շուկաներում: 

Հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առևտրի խթանմանը և արտահանման ընդլայնմանը։ Բացի այդ, ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա և կաջակցի նաև կանանց ձեռներեցության աճին:

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության և կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական և տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաև կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը և մկմշակվի հստակ առաջարկություններով և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75