BARCLAYS-Ը ԿԳՆԻ CITIGROUP-Ի ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ
Reuters գործակալության փոխանցմամբ, բրիտանական Barclays բանկը հայտարարել է ամերիկյան Citigroup-ից Egg կրեդիտ քարտերի և օնլայն բանկինգի բրիտանական վարկային ստորաբաժանման գնման մասին: Egg բրիտանական ստորաբաժանումը, որն այս պահին կառավարում է 1,15 մլն հաշիվ` 2,3 մլրդ ֆունտ ընդհանուր արժեքով (3,75 մլրդ դոլար), ինտեգրվելու է Barclays-ի կրեդիտ քարտերի ստորաբաժանման մեջ: Սպասվում է, որ գործարքը կավարտվի սույն տարվա երկրորդ կեսին:
Նշենք, որ Citi-ն ձեռք էր բերել Egg-ը 2007 թվականին` բրիտանական Prudential Plc ապահովագրական ընկերությունից` 575 մլն ֆունտով: Ամերիկյան ֆինանսական խումբը դեռ նախորդ տարի հայտարարել էր Egg-ը վաճառելու իր ցանկության մասին՝ ճգնաժամից հետո համարելով այն ոչ եկամտաբեր ակտիվ:
Barclays-ի զուտ շահույթը 2010 ֆինանսական տարվա արդյունքներով աճել է 36%՝ հասնելով 3,56 մլրդ ֆունտի: Իսկ բանկի չհարկված շահույթը կազմել է 6,07 մլրդ ֆունտ: