Microsoft-ը 68, 7 մլրդ դոլարով կգնի Warcraft և Call of Duty խաղերը ստեղծած ընկերությունը
Microsoft ընկերությունը հայտարարել է Warcraft, Diablo և Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը ձեռք բերելու մասին:
Այս մասին գրում է rbc.ru-ն՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պատրաստվում է վճարել 68, 7 մլրդ դոլար:
Activision Blizzard-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվելու է 95 դոլար: Գործարքի մասին հայտարարելուց հետո Activision Blizzard-ի բաժնեթղթերի արժեքը շուկայում աճել է գրեթե երեք անգամ:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականին: Ավարտից հետո Microsoft-ը մեծությամբ երրորդ խաղային ընկերությունը կդառնա աշխարհում Tencent-ից և Sony-ից հետո: