2021-ին կատարված խաղադրույքները կրկնակի գերազանցել են պետբյուջեի եկամտային մասին
Միայն 2021-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք: Այս մասին ասվեց Ազգային ժողովի հերթական նիստում: Ընդ որում՝ պետական բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ անցած տարի կատարված խաղադրույքները կրկնակի գերազանցում են նույն ժամանակահատվածի պետբյուջեի եկամտային մասին:
Նիստում հաղորդվեց նաև, որ որոշ ընկերություններ ներկայացնում են, թե վնասով են աշխատել, ինչը տարօրինակ վիճակագրություն է:
Ի դեպ, նշվեց, որ 3,2 տրիլիոն դրամի խաղադրույքից 70 միլիարդ դրամը խաղացողները պարտվել են: