Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 79.38+8.43 WTI - 72.62+8.36
COMEX:  GOLD - 5405.00+2.37 SILVER - 95.15+1.41
COMEX:  PLATINUM - 2400.10+1.12
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.15+0.72 EUR/GBP - 1.1701-0.92
FOREX:  EUR/USD - 1.1701-0.92 GBP/USD - 1.3325-1.18
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58850.27+0.16 TOPIX - 3938.68+1.50
STOCKS CHINA:  HANG SENG - 26630.54+0.95 SSEC - 4162.88+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
27/02/2026  CBA:  USD - 377-0.04 GBP - 507.97-2.39
27/02/2026  CBA:  EURO - 444.78-0.13
27/02/2026  CBA:  GOLD - 62633-300 SILVER - 1047.6-51.9
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԿԱՆ ԵՎ ՏՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
02/03/2011 15:02
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԿԱՆ ԵՎ ՏՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետությունում 2010 թվականի ընթացքում տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության դինամիկան ներկայացնող ամփոփ տվյալներ, որոնց համաձայն նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 136729 դրամ, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում այս ցուցանիշը սահմանվել է 103544 դրամ մակարդակում:

Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշն, ինչպես և ակնկալվում էր, գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում: 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում այս ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը սահմանվել է 293247 դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով ֆինանսական ոլորտին հաջորդում է տեղեկատվության և կապի ոլորտը (231998 դրամ): Նշենք նաև, որ հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 222696 դրամ: 

Հատկանշական է, որ տնտեսական գործունեության մյուս ոլորտներում 2010 թվականի արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը չի գերազանցել 200 հազար դրամ: Պետական կառավարման հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 128427 դրամ, շինարարության ոլորտում` 144678 դրամ, մինչդեռ կրթության ոլորտում` 77966 դրամ:

27/02/2026
դրամ
Դոլար (USD)
377
-0.04
Եվրո (EUR)
444.78
-0.13
Ռուբլի (RUR)
4.8809
-0.0195
Լարի (GEL)
140.99
-0.01
62633
-300
Արծաթ
1047.6
-51.9