Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում
21/01/2022 18:35
Կիսվել

Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Փետրվարից «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է զանգերի սպասարկման նոր կենտրոն հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ընթացիկ տարում քաղաքում կբացվի մոտ 20 աշխատատեղ։ Մինչ այսօր  զանգերի կենտրոնի աշխատակցի հաստիքի համար դիմել  են 22-25 տարեկան 100 վանաձորցիներ։ Դիմորդների շարքում են իրավաբաններ, հոգեբաններ, տնտեսագետներ, լեզվաբաններ, ինչպես նաև մանկավարժներ։

«Ընտրություն կատարելիս մեր համար միանշանակ էր, որ նոր զանգերի կենտրոնը պետք է բացվի մարզերից որևէ մեկում։ Բացի այդ, փորձել ենք մեր ներդրումն ունենալ մարզերի աշխատաշուկայի զարգացման գործում՝ առաջարկելով  Երևանի զանգերի կենտրոնին լիովին հավասար աշխատանքային պայմաններ։ Ասեմ, որ Վանաձորի դիմորդները կրթությամբ և մասնագիտական հմտություններով չեն զիջում Երևանի դիմորդներին։ Վստահ եմ, որ նրանք յուրահատուկ ներդրում կունենան Ucom-ի սպասարկման որակի բարելավման գործընթացում և, իհարկե, այն կտանեն «դբա լավը»», – պատմել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների սպասարկման տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Բոնդարենկոն։

Հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդներն այս պահին մասնակցում են զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված խորացված դասընթացների, ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը և այլն։

Դասընթացների մասնակիցներից 23-ամյա Մարտին Մարտիրոսյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի «Սերվիս» բաժինը, պատմել է, որ Ucom-ն իրեն առաջին հերթին գրավել է իր «Level Up» փաթեթներով, «Mediaroom» հավելվածով, ինչպես նաև աշխատելու ոճով․ «Միշտ հետաքրքրված եմ եղել Ucom-ով, դրա ծառայություններով և, երբ տեսա Վանաձորում զանգերի կենտրոն բացվելու վերաբերյալ հայտարարությունը, անմիջապես դիմեցի։ Բնիկ վանաձորցի եմ, նախընտրում եմ աշխատել հենց իմ քաղաքում»։

Մեկ այլ մասնակից՝ 22-ամյա մասնագիտությամբ հոգեբան Անի Խաչատրյանը որոշել է դիմել այս հաստիքում աշխատելու համար, քանի որ իրեն միշտ հետաքրքրել է հաճախորդի հետ շփումը, ինչպես նաև տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ հարթելը։ Պատմում է, որ մշտապես հետևել է Ucom-ի աշխատանքային գործունեությանը ու, իր խոսքով, քաջատեղյակ  է ընկերությունում տիրող «աշխատանքային դրական մթնոլորտի» մասին․ «Այն, որ զանգերի կենտրոնը բացվում է հենց Վանաձորում, շատ ոգևորիչ է, քանի որ նմանատիպ աշխատանք նախկինում կարող էինք գտնել միայն Երևանում, այժմ Ucom-ը մեզ՝ վանաձորցիներիս, տվեց մեծ հնարավորություն ունենալ սիրելի աշխատանք հենց մեր քաղաքում»։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01