Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԵՏՔ Է ԿԱՐԵՎՈՐԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
03/03/2011 11:18
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԵՏՔ Է ԿԱՐԵՎՈՐԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` փետրվարի 2-ին, Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը: Վարչապետը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած լավագույն ուսանողներին: Շնորհավորելով մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներին կրթաթոշակի արժանանալու առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է, որ կառավարության նպատակը համալսարաններում առաջադիմությունը խրախուսելն է:  Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժամանակակից հասարակությունում գիտելիքի դերի կարևորությանը. «Ուսանողների ձգտումները պետք է միտված լինեն դեպի ապագա: Կարևոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի հետո և ինչպիսի երկրում դուք պետք է ապրեք: Դա էապես կօգնի նաև կառավարությանը, որովհետև մենք պարտավոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք, և դուք էլ կարողանաք այդ գործը շարունակել, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է կարևորենք առաջին հերթին գիտելիքը և գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը: Այս նախադասությունների համար ես մշտապես արժանանում եմ սուր քննադատության, որովհետև մեր ընդդիմախոսները չեն ընդունում այս գաղափարը, չեն ընդունում այս մոտեցումները: Իմ համոզմունքը հետևյալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, և օրեցօր այս գործոնի նշանակությունն ու դերակատարությունն ուժգնանում է: Համոզված եմ, որ դրան այլընտրանք չկա, և եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այդ տեսակետից մենք պարտավոր ենք կարևորել գիտելիք ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ինտելեկտուալներ են, ովքեր իրենց նվիրում են սովորելուն, և մեր հասարակությունը պետք է արժևորի այդպիսի մարդկանց»: 
Դիմելով ուսանողներին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ ձեր մեջ չսպառվի ձգտումը դեպի գիտելիքը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հենց այդպիսի մարդիկ առաջնորդեն մեր երկիրը, ղեկավարեն բարեփոխումները և լինեն այն տիպարը, մարդկային այն իդեալը, որին մենք պետք է ձգտենք և դաստիարակենք նոր սերունդն այդ արժեքների հիման վրա»: 
Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին: 
Ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ: Ներկայացված շուրջ 800 հայտերից կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ: Նշենք, որ արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85