Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 63.07+0.93 WTI - 58.59+1.03
COMEX:  GOLD - 4091.90+0.77 SILVER - 50.30+1.15
COMEX:  PLATINUM - 1566.40+2.19
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.66-0.08 EUR/GBP - 1.1521-0.20
FOREX:  EUR/USD - 1.1521-0.20 GBP/USD - 1.3105+0.11
STOCKS RUS:  RTSI - 1059.72-0.99
STOCKS US: DOW JONES - 46448.27+0.44 NASDAQ - 22872.01+2.69
STOCKS US: S&P 500 - 6705.12+1.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 48659.52+0.07 TOPIX - 3290.89-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 25894.55+0.69 SSEC - 3870.02+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 9534.91-0.05 CAC40 - 7959.67-0.29
STOCKS EUR:  DAX - 23239.18+0.64
25/11/2025  CBA:  USD - 381.31-0.29 GBP - 500.55+0.92
25/11/2025  CBA:  EURO - 439.96-0.41
25/11/2025  CBA:  GOLD - 50043+74 SILVER - 613.46+13.46
2021թ.-ին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 9.05%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
25/01/2022 14:12
Կիսվել

2021թ.-ին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 9.05%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 53.27%-ով կամ 3.09 մլրդ դրամով՝ կազմելով 8.88 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 5.63 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.25%-ով կամ 123.89 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 27-րդ հորիզոնականում է։

Երրորդն Ինեկոբանկն է՝ 5.27 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 52.07%-ով կամ 1.80 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 33-րդն է։

Հայբիզնեսբանկը չորրորդն է՝ 4.54 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 4.78%-ով կամ 228.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 40-րդն է։

Հայէկոնոմբանկը 5-րդն է՝ 3.82 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 34.59%-ով կամ 980.9 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 60-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Արդշինբանկն է՝ վճարած 3.70 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 8.51%-ով կամ 344.14 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 62-րդ հորիզոնականում է:

ՎՏԲ-Հայաստան բանկը յոթերորդն է՝ վճարված 3.62 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 28.17%-ով կամ 795.91 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 66-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը ութերորդն է՝ 2.99 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 15.03%-ով կամ 528.31 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է ԱյԴի բանկը՝ 2.55 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 98.33%-ով կամ 1.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 84-րդ հորիզոնականում է։

Կոնվերս բանկը 10-րդն է՝ վճարած 2.47 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 33.46%-ով կամ 1.24 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 88-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 11-րդն է՝ 2.16 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 24.76%-ով կամ 712.63 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 104-րդն է։

Արարատբանկը 12-րդն է՝ վճարած 2.11 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 5.80%-ով կամ 115.84 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 107-րդ է։

13-րդ հորիզոնականում Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.84 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4.15%-ով կամ 73.57 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 125-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 925.86 մլն դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ անկում՝ 50.07%-ով կամ 928.47 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 233-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 15-րդն է՝ վճարած 887.51 մլն դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.26%-ով կամ 11.04 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 243-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 647.76 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 13.86%-ով կամ 78.83 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 360-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 232.70 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 5.81%-ով կամ 14.35 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 888-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2021թ. հունվար-դեկտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.70 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 26.41 մլն դրամով կամ 1.52%-ով։

Առևտրային բանկերի կողմից 2021թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 52.29 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 9.05%-ով կամ 4.34 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.33%-ը։ 2020թ.-ին նշված ցուցանիշը 4.45% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/01/22 դրությամբ՝ 481.63 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 108.56 մլն դոլար։

2021թ.-ին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 3.08 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ԱյԴի բանկը՝ +98.33%։

25/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.31
-0.29
Եվրո (EUR)
439.96
-0.41
Ռուբլի (RUR)
4.8182
-0.0281
Լարի (GEL)
140.98
-0.15
50043
+74
Արծաթ
613.46
+13.46