03/03/2011 15:00
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր կայացած կառավարության նիստի շրջանակներում ՀՀ գործադիրը հաստատել է կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգը, որի կիրառմամբ կդադարեցվի ՀՀ պետբյուջե շահութաբաժինների գծով մուտքերի նվազեցման միտումը, և ակնկալվող արդյունքը տարեկան կլինի մոտ 150 մլն դրամ։ ՀՀ վարչապետի խոսքով` պետությունը հետևողականորեն ուժեղացնում է պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիությունը։ Այս որոշմամբ հստակեցվում է բաժնետոմսերի կառավարումը և շահույթի ստացումը։
Խնդիրը հաճախ է արծարծվում նաև ՀՀ Ազգային Ժողովում. պատգամավորները հետաքրքրվում են, թե պետությունն ի՞նչ գործիքներով է կառավարում պետական սեփականությունը։
Վերահսկողության ուժեղացումից զատ կառավարությունը նաև խնդիր ունի պարզելու` արդյո՞ք անհրաժեշտ է բաժնեմասեր ունենալ որոշ կազմակերպություններում, թե՞ ավելի նպատակահարմար է օտարել դրանք:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
