03/03/2011 15:35
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 18 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը գործազրկության նպաստի չափը սահմանել է 18 հազար դրամ։ Նշենք, որ գործազրկության նպաստ է նշանակվում գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձանց, ովքեր չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ և ունեն առնվազն մեկ տարվա ստաժ: Զբաղվածության պետական ծառայությունը գործազուրկին գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից, իսկ գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
