Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին  բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով
26/01/2022 17:33
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին  բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով

ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս: Բանկն առաջարկում է երաշխիքներ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ սկսած 10 հազար ՀՀ դրամից:

Բանկային երաշխիքը պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է և թույլ է տալիս նվազագույնի հասցնել գործարքի հետ կապված ռիսկերը: Այս գործիքի առավելությունն այն է, որ ընկերությունը կարիք չունի՝ շրջանառությունից միջոցներ հանելու կամ վարկեր ձևակերպելու։ Երաշխիքն առավել նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են մասնակցել պետական ​​գնումներին և մրցույթներին կամ որպես կապալառու՝ կնքել այլ խոշոր պայմանագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն անհատապես ուսումնասիրում է երաշխիքի յուրաքանչյուր հայտ և սահմանում է հասանելի գումարը՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները և մրցույթի կամ պայմանագրի պայմանները: Փոքր բիզնեսի հաճախորդները կարող են ստանալ երաշխիք ՀՀ դրամով, միջին բիզնեսի հաճախորդները՝ նաև ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով։ Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ  (կամ համարժեք արտարժույթ):

Երրորդ անձանց նկատմամբ փոքր և միջին բիզնեսի պարտավորություններն ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բոլոր տեսակի բանկային երաշխիքները՝ կախված պայմանագրի առանձնահատկություններից և ընկերության գործունեության ոլորտից.

  • Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ. Բանկը մատակարարի անունից գնորդին երաշխավորում է ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի կատարումը,
  • Վճարման երաշխիքը ապահովում է ապրանքների կամ ծառայությունների վճարման պահանջների կատարումը պահանջված ժամկետում,
  • Որակավորման երաշխիքը ապահովում է, որպեսզի պայմանագրով նախատեսված ծառայությունները կամ աշխատանքները համապատասխանեն պահանջվող որակավորման չափանիշներին,
  • Տենդերային երաշխիքը տրամադրվում է մրցութային փաստաթղթերին համապատասխան՝ մրցույթի մասնակցի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը սահմանել է բանկային երաշխիքների տրամադրման արտոնյալ սակագին` 0,1 տոկոսային կետով ցածր գործող տոկոսադրույքից: Այն կարող են ձեռք բերել գործարարները, ովքեր դիմել են բանկային երաշխիք ստանալու համար www.itender.am  էլեկտրոնային հարթակի միջոցով։

«Մենք մշտապես աշխատում ենք ապրանքների և ծառայությունների որակը բարելավելու, բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կառավարելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ ժամանակակից լուծումների ներդրման ուղղությամբ: 2021թ․ համար տրված երաշխիքների ծավալը 165%-ով գերազանցել է 2020թ․ նույն ցուցանիշը։ Գործընկերոջ՝ www.itender.am էլեկտրոնային հարթակի հետ համագործակցության նոր ձևաչափը հնարավորություն կտա հաճախորդներին դիմել բանկային երաշխիքի համար անմիջապես կայքում, որտեղ տեղադրված է իրենց հետաքրքրող տենդերային մրցույթը՝ առանց բանկի գրասենյակ այցելելու»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բանկային երաշխիք ձևակերպելու համար անհրաժեշտ է գրավ կամ երաշխավորություն: Տեղական երաշխիքների տրամադրման միջնորդավճարը գանձվում է 0,3%-ից մինչև 0,75%-ի չափով եռամսյակային կտրվածքով, իսկ միջազգային երաշխիքների դեպքում միջնորդավճարը կախված է գործարքի պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային երաշխիքների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ պաշտոնական կայքում, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում, որտեղ հաճախորդների հետ աշխատանքի մենեջերը կիրականացնի խորհրդատվություն և կօգնի Ձեզ հավաքագրել փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88