Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ «ՊԱՐՏՔԸ» ԿԱԶՄՈՒՄ Է 387 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
09/03/2011 11:17
Կիսվել

ՀՀ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ «ՊԱՐՏՔԸ» ԿԱԶՄՈՒՄ Է 387 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Սկսած նորածիններից մինչև ամենատարեցները` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որպես մեր պետության լիիրավ ներկայացուցիչ, «ունի» շուրջ 387 հազար դրամի պետական պարտք: Հենց այսքան է կազմում մեկ շնչի հաշվով ՀՀ պետական պարտքը: Սա այն դեպքում, երբ մեր երկրում մեկ շնչի հաշվով տարեկան ՀՆԱ-ն կազմում է մոտ 1 մլն դրամ (2885  ԱՄՆ դոլար կամ 2173 եվրո): Միևնույն ժամանակ, ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտը յուրաքանչյուր քաղաքացու հաշվով չի գերազանցում 232 հազար դրամը, և յուրաքանչյուր քաղաքացու «բաժին է ընկնում» ՀՀ պետական բյուջեի տարեկան ծախսերից ընդամենը 263 հազար դրամ: Այսպիսի ցուցանիշներ են ստացվում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում:
Եվ այսպես, ցավալի է, բայց փաստ. ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է, ընդ որում աղքատ բնակչության յուրաքանյուր հինգերորդը բնորոշվում է որպես շատ աղքատ, իսկ  յուրաքանչյուր 10-րդը`  որպես ծայրահեղ աղքատ: Արդյունքում, այսօր մեր հանրապետությունում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտները չեն գերազանցում 30 հազար դրամը: Միևնույն ժամանակ, մեր երկրի բնակչության ամենահարուստ 10%-ի ամսական եկամուտները շուրջ 14 անգամ գերազանցում են ամենաաղքատ 10%-ի համանման ցուցանիշը: Սա անուղղակիորեն նշանակում է, որ կան ընտանիքներ, որտեղ մեկ շնչի հաշվով ամսական եկամուտը կարող է կազմել, ասենք, 5 հազար դրամ, և, միևնույն ժամանակ, կան ընտանիքներ, որտեղ մեկ շնչի հաշվով ամսական եկամուտը գերազանցում է 70 հազար դրամը:
 
Նշենք նաև, որ ՀՀ-ում մեկ շնչի հաշվով բնակչության ամենահարուստ 10%-ին բաժին է ընկնում սպառման ծավալների 21.6%-ը, որը 4,5 անգամ է գերազանցում ամենաաղքատ 10%-ի համանման ցուցանիշը: 
 
2010 թվականին մեր հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մեկ շնչի հաշվով կազմում է 199 հազար դրամ, իսկ մեկ շնչի հաշվով մանրածախ առևտրի տարեկան շրջանառությունը կազմում է 360 հազար դրամ: 
 
Այսօր ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին հաշվառված է որպես տնտեսապես ակտիվ, իսկ յուրաքանչյուր 40-րդ` որպես պաշտոնապես գրանցված գործազուրկ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85