Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ուսումնական դասընթացը կօգնի կանխարգելել, պայքարել եւ վերացել մանր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունները
01/02/2022 10:05
Կիսվել

Ուսումնական դասընթացը կօգնի կանխարգելել, պայքարել եւ վերացել մանր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունները

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ այսօր մեկնարկած եռօրյա աշխատաժողովում սեւծովյան ավազանի ինը երկրների ներկայացուցիչները տեղեկություններ են ստանում այն մասին, թե ինչպես ռիսկերի գնահատման վրա հիմնված մոտեցումների միջոցով կանխարգելել, պայքարել եւ վերացնել մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (Peste des Petits Ruminants (PPR)), որը խիստ վարակիչ  հիվանդություն է եւ անցնում է նաեւ ոչխարներին ու այծերին։ 

Առցանց միջոցառումը ներառում է տեղեկություններ հիվանդության, համաճարակաբանության, ռիսկի գործոնների եւ կառավարման, ռիսկի վերլուծության եւ քարտեզագրման, կենդանիների նույնականացման եւ հետագծման ազգային համակարգերի կարեւորության, ինչպես նաեւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունից (ԿԱՀԿ / OIE) պաշտոնապես մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ լինելու մասին կարգավիճակ ստանալու գործընթացի մասին: Մասնակից ինը երկրների ներկայացուցիչները կդասակարգեն նաեւ այս հիվանդության հնարավոր դեպքերի ռիսկի գործոնները եւ կծանոթանան մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի վերահսկման եւ վերացման համաշխարհային ռազմավարության փուլային մոտեցմանը։

«Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտն ազդում է կենսապայմանների, սնուցման եւ պարենային անվտանգության վրա` խոչընդոտելով գյուղական բնակավայրերի սոցիալական ու տնտեսական կայունությունը», – ասաց ՊԳԿ կենդանիների առողջության հարցերով տեխնիկական խորհրդատու Դանիել Բելտրան-Ալկրուդոն։ «Թեպետ ներկայում հիվանդության դեպքերը գրանցվել են միայն Կենտրոնական Ասիայում եւ Թուրքիայում, մյուս երկրները եւս պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն եւ պատրաստվեն հնարավոր դեպքերին: Այս աշխատաժողովը քայլ է դեպի այդ գործընթացը»:

Մասնակիցների շարքում են Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի PPR գծով համակարգողները, համաճարակաբաններ, անասնապահության ոլորտի զարգացման պատասխանատուներ եւ լաբորատորիաների համակարգողներ։ Այս երկրները մասնակցում են նաեւ ՊԳԿ հետազոտական նախագծին, որն իրականացվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքի ինքնավար համալսարանի հետ համագործակցությամբ եւ նպատակ ունի բացահայտել ՝ սեւծովյան ավազանի երկրներում տարածման ավելի մեծ  հավանականություն ունեցող մանր եղջերավորների հինգ հիվանդությունների, այդ թվում՝ ժանտախտի, ռիսկի գործոնները եւ տարածքները, ինչը կօգնի հիվանդության ռիսկի մեղմացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ավելի խելամիտ ու ծախսարդյունավետ որոշումներ կայացնել։

«Աշխատաժողովը նախատեսված էր պետությունների կողմից ներկայացված ուսումնական կարիքների բավարարման, ռիսկի վերլուծության եւ քարտեզագրման բացթողումները լրացնելու, ինչպես նաեւ երկրներին մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ լինելու պաշտոնապես ճանաչմանը հասնելու գործում աջակցելու համար», – հավելեց ՊԳԿ-ԿԱՀԿ PPR քարտուղարության ներկայացուցիչ Քամիլա Բենֆիլդը։

Աշխատաժողովի ուսումնական ծրագիրը մշակվել է նաեւ մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի վերահսկման եւ վերացման համաշխարհային ռազմավարության իրականացմանն աջակցելու մտադրությամբ, որով նախատեսում է  մինչեւ 2030 թվականը վերացնել  հիվանդությունը, ինչպես նաեւ բարելավել անասնաբուժական ծառայություններն ու նվազեցնել մանր եղջերավորների այլ ծանր վարակիչ հիվանդությունների հետեւանքները։ Ի լրումն այդ ամենի, միջոցառմանը ներկայացվեց նաեւ հետևյալ չորս փուլերի օգնությամբ համաճարակաբանական ռիսկի մակարդակների նվազեցման եւ հիվանդության կանխարգելման ու վերահսկման մեծացման փուլային գործընթացը՝ գնահատում, վերահսկում, վերացում և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ լինելու մասին կարգավիճակի պահպանում։

«Peste des Petits Ruminants»-ը, որը հաճախ անվանում են ոչխարների եւ այծերի ժանտախտ, սպառնում է փոքր եղջերավորների գլոբալ պոպուլյացիայի 80 տոկոսին։ Հիվանդության դեպքում մանրէն կարող է տարածվել հոտի ավելի քան 90 տոկոսի մոտ եւ ոչնչացնել վարակված կենդանիների 30-70 տոկոսին։ PPR վիրուսը մարդկանց չի անցնում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75