Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ 2011Թ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
09/03/2011 14:44
Կիսվել

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ 2011Թ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակում Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների հայտադիմումների ընդունումը: Ակցիան անցկացվում է անվանական միանվագ կրթաթոշակների տրամադրման նպատակով: Ակցիայի նպատակն է օժանդակել երիտասարդ մասնագետների  կայացմանը բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած ուսանողների կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ լրիվ վճարման միջոցով, ինչպես նաև դիտարկել հետագայում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը: Այս տարի Բանկի շահառուների թիվը աճելու է, հասնելով 25-ի: Կրթաթոշակների չափը կազմելու է 40 000 ՀՀ դրամից  մինչև 300 000 ՀՀ դրամ:

Հայտադիմումները դիտարկվելու են Բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից հետևյալ հիմնական չափանիշերի հիման վրա. ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև միավորների հաշվեգրման սկորինգային համակարգի արդյունքներ: Վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են  կազմակերպվելու 30 լավագույն թեկնածուների հետ: Հայտատուների հետ հարցազրույցներին մասնակցելու են ինչպես փորձագետների հանձնախմբի անդամները, այնպես էլ Բանկի 2010 թվականի շահառուները:

Մրցույթին կարող են մասնակցել V կուրսի ուսանողները, բակալավրիատի II-IV կուրսերի ուսանողները, մագիստրանտներ, ասպիրանտներ և հայցորդներ: ԲՈՒՀ-ի կարգավիճակը (պետական/ոչ պետական), ինչպես նաև մրցույթի մասնակիցների քաղաքացիությունը հաշվի չեն առնվելու:   

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2011թվականի ապրիլի 30-ն է: Հայտադիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով`[email protected]: Ընտրված ուսանողների ցուցակը հրապարակվելու է 2011 թվականի հունիսի 2-ին Բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում, որից հետո շահառուները կհրավիրվեն մասնակցելու կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել սոցիալական բնույթի տարատեսակ ակցիաներ և ծրագրեր, որոնց ընդհանուր կարգախոսն է` «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուրի օգտին», որը բնակչության յուրաքանչյուր խմբի համար հնչում է յուրովի: 2010 թվականին Բանկը համանման ակցիա է անցկացրել, որում մասնակցել են Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավելի քան 500 ուսանող: Գլխավոր մրցանակը`  400 հազ. ՀՀ դրամ ($1,1 հազ.) ստացել է ԵՊՀ-ի ուսանողուհի Անուշ Մարտիրոսյանը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08