Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3956 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 հազար 878 դեպք, որից 341 հազար 355-ը`առողջացած, 8060-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 923 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 9658 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք, առողջացել է 5276 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 744 հազար 536-ի: