2021թ.-ին Հայաստանում արտահանումն աճել է 19.1%-ով
2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8,379.2 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,334.4 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2021թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 3,022.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 5,356.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 19.1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 16.9%։