Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը
02/02/2022 18:04
Կիսվել

ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը

Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները:

Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում «միագումար պետական պարտք» սյունակում նշված է 30,012 տրիլիոն դոլար գումարը: Դա ԱՄՆ-ի պետական պարտքի ռեկորդային ցուցանիշ է դրա գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես գրում է The New York Times թերթը, ընթացիկ մեծությունները ձեռք են բերվել մի քանի տարի առաջ, քան ենթադրվում էր:

Դա դարձել է տրիլիոնավոր պետական ծախսերի արդյունքը, որոնք Միացյալ Նահանգներն ուղղորդել է համավարակի դեմ պայքարին, ներառյալ 5 տրիլիոն դոլարը գործազրկության, փոքր գործարարության ֆինանսական օժանդակման ընդլանված նպաստների վճարումների եւ խթանող վճարումների համար, որոնք ֆնանսավորվել են փոխառության փողերով: 2021 թվականի առաջին կեսին COVID-19-ի դեպքերի թվի նվազման ֆոնին ԱՄՆ-ի տնտեսությունում դիտվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կտրուկ վերականգնողական աճ. 6,3 տոկոս առաջին եռամսյակում եւ 6,7 տոկոս՝ երկրորդում:

Սակայն երրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչեւ 2,3 տոկոս: Փորձագետները դա կապել են «օմիկրոն» շտամի տարածման, բարձր գնաճի (2021 թվականի դեկտեմբերի արդյունքներով այն հասել է 6,8 տոկոս նշագծին՝ ամենաբարձր ցուցանիշը 1982 թվականից ի վեր) եւ մատակարարումների գլոբալ շղթաների խնդիրների հետ: Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարին (2020) ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվեց 3,5 տոկոսով. դա առաջին անկումն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո եւ ամենանշանակալիցը 1946 թվականից հետո (այն ժամանակ երկրի ՀՆԱ-ն նվազել Էր 11,6 տոկոսով):

Ջո Բայդենի նախագահության առաջին տարվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը կանխատեսում է 5,5 տոկոսով աճ: Շարունակվող համավարակի պատճաով ԱՄՆ-ը նաեւ հարկադրված է վերցնելու ավելի ու ավելի շատ փոխառություններ. 2021 թվականի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է ավելի քան 29 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի շուրջ 125 տոկոսը), ինչն իշխանություններին հարկարդել է պետական պարտքի առավելակետը բարձրացնելու մինչեւ 31,4 տրիլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88