10/03/2011 11:34
ՎԶԵԲ-Ը 2011Թ.-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 4,5% ԱՃ
2011 թվականին Հայաստանի տնտեսությունը ապահովի 4,5% աճ: Այսպիսի կանխատեսում է ներկայացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը` հավելելով, որ ՀՆԱ-ի տարեկան աճի ցուցանիշը, հավանական է, որ լինի ավելի բարձր, քանի որ Հայաստանն ունի մեծ ներուժ: Էրիկ Բերգլոֆը, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և երկրում տիրող մակրոտնտեսական անկայունությունը` 2011 թվականի արդյունքներով սպասվում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,5% աճ»:
ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետի գնահատմամբ` Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացի տեմպերը զգալիորեն «կախված» կլինեն երկիր հոսող դրամական փոխանցումների ծավալից և համաշխարհային շուկայում պղնձի գնի աճի տեմպերից: Միևնույն ժամանակ, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ առավելապես տրանսֆերտներից կախվածությունով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որը անցյալ տարվա արդյունքներով ՎԶԵԲ-ի անդամ երկրների շարքում ՀՆԱ-ի աճի ամենացածր ցուցանիշ գրանցել է հենց Հայաստանը:
Հատկանշական է, որ ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը հավանության է արժանացրել ՀՀ ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունն` ուղղված գնաճի տեմպերի զսպմանը: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել Հայաստանի կառավարությանը զարգացնել կապիտալի շուկան` ազգային արժույթով վարկավորման ծավալների աճի խթանմանն ուղղված քայլերի միջոցով, ինչպես նաև ստեղծել մրցունակ բիզնես-միջավայր:
Նշենք նաև, որ 2011 թվականին համար ՀՀ բյուջեով «նախատեսվում է» ՀՆԱ-ի 4,6% աճ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
