Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԳՆԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ. ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՀՄԱՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԸ
10/03/2011 15:00
Կիսվել

ԳՆԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ. ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՀՄԱՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԸ

Այսօր` մարտի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է առևտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, եթե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ գների աճը երեսուն օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 և ավելի տոկոս։
 
Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ՀՀ կառավարությունն իրավունք ունի կառավարության լիազորած պետական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա այդ ապրանքների մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել թույլատրելի մանրածախ գների վերին շեմի կամ առևտրային վերադրի չափը` ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով։
 
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ մեր օրենսդրությունը մինչև այժմ չի ունեցել նման գործիք, մինչդեռ դրա անհրաժեշտությունն զգացվում է։ Մանրածախ գների նման կարգավորումն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում։ Փոփոխության ընդունումն, ըստ վարչապետի, արդեն իսկ կարող է գնաճի զսպման դեր խաղալ։
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98