10/03/2011 15:21
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ Է ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ` ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՀՆԱՐԱՐՎՈՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
Այսօր` մարտի 10-ին, ՀՀ կառավարության նիստի շրջանակներում գործադրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել «ՀՀ դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» նախկին որոշման մեջ։ Սահմանվել է, որ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության առավելագույն տևողությունը 180 օր է, բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից որևէ մեկում կամ ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում գրանցված դեղերի, որոնց փորձաքննությունն իրականացվում է առավելագույնը 30 օրվա ընթացքում։
Անդրադառնալով այս, ինչպես նաև մյուս փոփոխություններին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ դրանց նպատակը դեղերի շուկայի բարելավումն է, ինչի շնորհիվ գները չեն բարձրանա։ Կարևոր է միջազգային սերտիֆիկատների ճանաչումը և այն, որ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Փոփոխելով և լրացնելով իր ևս մեկ որոշումը, գործադիրը հնարավորություն է ստեղծել, որ Հայաստան ներմուծվեն նաև այն դեղամիջոցները, որոնց փաթեթավորման փոփոխությունները չեն ազդում արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
