10/03/2011 16:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԿՆՔՎԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նախագիծը ներկայացվել է չեխական կողմից` Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով և միտված է երկու երկրների ներդրողների համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ ձևավորելուն։
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա խորացնել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը, աջակցել երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող գիտական և գիտատեխնիկական ծրագրերի համատեղ իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, գիտական կադրերի պատրաստմանը։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
