Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10/03/2011 23:26
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները` ընդգծելով, որ դրա համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան, որոնք պետք է լիարժեքորեն օգտագործել: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, մետալուրգիական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ևս:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին խոսել են նաև տարբեր մակարդակներով հաճախակի փոխայցելությունների, ակտիվ շփումների, երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման մասին, ինչին, զրուցակիցների համոզմամբ, լավագույնս ծառայում են գործարար համաժողովները: Այդ համատեքստում կարևորվել է Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի իրականացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Ես իմ առջև համեստ խնդիր եմ դրել ձեզ փոխանցելու մեր ժողովրդի, մեր Հայրենիքի ողջույնները, բարեմաղթանքները և մեկ անգամ ևս հաստատել, որ անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը` Ռիգայում, թե Վիլնյուսում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, Երևանում թե Վանաձորում, մենք մեկ ազգ ենք, և մեր ուժը կայանում է մեր միասնության մեջ»: 

Նախագահի խոսքով, որքան հզոր լինի Սփյուռքը, այնքան հզոր է լինելու Հայաստանը և որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Սփյուռքը: 

Հանրապետության ղեկավարը ուրախությամբ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, լինելով լատվիական հասարակության մի մաս, չեն մոռացել իրենց Հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, կրոնը: 

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն` Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85