11/03/2011 15:59
«ԲՏԱ ԲԱՆԿ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՎԱՆԴ` «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ»
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն գործարկում է նոր ավանդ` «Կենսաթոշակային»: Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` ավանդը նախատեսված է կենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար, բացվում է միայն կենսաթոշակի վկայականի ներկայացման դեպքում և հանդիսանում է միջոցների կուտակման շահավետ միջոց` դրանց մասնակի հանման հնարավորությամբ: Ավանդի պայմանները հնարավորություն են ընձեռնում ընտրել տոկոսագումարների ստացման ցանկացած տարբերակ` ինչպես ամսեկան, այնպես էլ ժամկետի վերջում: Ավանդը կարելի է ներդնել ԲՏԱ Բանկի ցանկացած մասնաճյուղում, մեկ ամսից մինչև մեկ տարի և ավել ժամկետով:
30.12.2010թ. դրությամբ բանկի կապիտալը կազմել է 5,205,951 հազ. դրամ, ակտիվները` 8,248,050 հազ. դրամ, պարտավորությունները` 3,042,099 հազ. դրամ:
«ԲՏԱ Բանկ»-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացչությունները աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
