Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
11/03/2011 16:42
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 19-րդ հայտը` կից փաստաթղթերով, համաձայն որի` 2011թ. երկրորդ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 19,948,405 (տասնինը միլիոն ինը հարյուր քառասունութ հազար չորս հարյուր հինգ) ԱՄՆ դոլար, որից 19,522,507 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են:

Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում վերականգնվող երրորդ կարգի ջրանցքների Առաջին փաթեթի պայմանագրի ժամկետի երկարաձգման, ՀՄՀ-Հայաստան ծրագրի բոլոր հիմնական բաղադրիչների Գործընթացի որակական վերլուծություն անցկացնելու պայմանագրի ժամկետի երկարաձգման, Շենիկի ինքնահոս համակարգի հավելյալ հատվածի, ինչպես նաև երրորդ կարգի հավելյալ 10 ջրանցքների կառուցման հարցերը:

Նիստում Կառավարման խորհրդի անդամներին ներկայացվել է տեղեկատվություն վերականգնվող «Նոյեմբերյան-1» պոմպակայանի պատվարի վերակառուցման աշխատանքների ընթացքի և «Ջրից դեպի շուկա» բաղադրիչ շրջանակներում մշակված Ոռոգման ռազմավարությունից բխող իրավական ակտերի և փոփոխությունների փաթեթի հաստատման ընթացքի վերաբերյալ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85