Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2021թ.
09/02/2022 16:08
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2021թ.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3.022 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 19.13%-ով կամ 485.41 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 24.53%-ով կամ 166.89 մլն դոլարով և կազմել 847.25 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 28%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 393.18 մլն դոլար, +35.66% կամ 103.36 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 13%-ը։

Եռյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 359.64 մլն դոլար, -20.78% կամ -94.31 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալի 11.9%։

Չորրորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 198.44 մլն դոլար, +31.59% կամ 47.64 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 6.6%-ը։

Նիդերլանդները հինգերորդն է՝ 191.25 մլն դոլար, +95.60% կամ 93.47 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 6.3%-ը։

Վեցերորդ տեղում Իրաքն է՝ 177.31 մլն դոլար, +8.23% կամ 13.49 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5.9%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 81.87 մլն դոլար, +50.86% կամ 27.6 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.7%-ը։

Ութերորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 77.58 մլն դոլար, +37.37% կամ 21.1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.6%-ը։

Իններորդն ԱՄԷ-ն է՝ 74.43 մլն դոլար, -22.41% կամ -21.49 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.5%-ը։

Տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 68.31 մլն դոլար, +18.90% կամ 10.86 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.3%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 25.77%-ով կամ 191.8 մլն դոլարով և կազմել 936.18 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 25.20%-ով կամ 178.9 մլն դոլարով և կազմել 888.8 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 31%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 29.4%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալներն աճել են 52.89%-ով կամ 226.95 մլն դոլարով և կազմել 656.08 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 21.70%-ը։

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68