2021թ.-ին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 18.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 13,082.7 հազար լիտր գինի, որից 903.6 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 18.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 19.5%-ով։
Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 1.9 անգամ և կազմել 661.5 հազար լիտր, օղու արտադրությունը նվազել է 12.4%-ով և կազմել 4,471.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 20.0%-ով և կազմել 28,172.0 հազար լիտր։