Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011Թ. ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
12/03/2011 22:52
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011Թ. ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը և հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովին, որին մասնակցել են նաև Գյուղատնտեսության նախարարության, Ազգային ժողովի, Հանրային խորհրդի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, մարզպետարանների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և միջազգային կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ:

Մինչ Նախագահի մասնակցությամբ նախատեսված քննարկումը, առանձին մասնագիտական սեկցիոն քննարկումներ են տեղի ունեցել «Գյուղատնտեսության աջակցության», «Պտղաբուծության և սերմնաբուծության զարգացման», «Տոհմային անասնապահության զարգացման» ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները տեղ են գտել խորհրդաժողովում Գյուղատնտեսության նախարարի զեկույցում:

Ծրագրերի ներկայացումից և դրանց շուրջ ծավալված քննարկումներից հետո, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել իրականացվող ծրագրերի որակին և արդյունավետությանը: «Եթե ծրագրերի արդյունքները չափելի չեն, ուրեմն այդպիսի ծրագրերով զբաղվելն անիմաստ է և ժամանակի զուր վատնում: Ինչպես մյուս բոլոր բնագավառները, գյուղատնտեսության բնագավառն առանձնապես ուժեղ ձեռքի, սրտացավ և համառ մարդկանց համար է, և ես վստահ եմ, պարո՛ն Կարապետյան, որ ամբողջ համակարգը զգալու է այդ ուժեղ ձեռքի առկայությունն, ու մեր բոլոր գյուղացիները զգալու են ձեր հոգատարությունը, հակառակ պարագայում՝ ոչինչ չի ստացվի»,- դիմելով Գյուղատնտեսության նախարարին և խորհրդաժողովի մյուս մասնակիցներին` ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը շեշտել է, որ մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, ովքեր ի վիճակի չեն ծրագրեր իրականացնել, պետք է զբաղվեն այլ խնդիրներով: Նախագահի համոզմամբ, դրանից կշահի միայն գյուղատնտեսությունը, դրանից կշահի միայն գյուղացին: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր աշխատանքի արդյունքներով է ձևավորվում մեր հասարակության բարեկեցությունը»,-ասել է Նահագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ գյուղացու խնդիրները շատ կոնկրետ են, և աջակցությունն էլ պետք է կոնկրետ լինի` թե՛ ժամկետների, թե՛ գների, թե՛ ծավալների առումով, իսկ գործընթացներն էլ պետք է լինեն շատ պարզ: 

Նախագահն անդրադարձել է նաև գյուղատնտեսության համար դեռևս խիստ արդիական համարվող որակյալ սերմերի, թունաքիմիկատների, պարարտանյութի, տեխնիկայի վարկավորման խնդիրներին` նշելով, որ բոլոր խնդիրները միանգամից վերջնական լուծել հնարավոր չէ, սակայն հստակություն և գործուն համակարգ ձևավորել հնարավոր է: «Գյուղի համար ամեն օրը շատ կարևոր է: Սա ասում եմ նրա համար, որպեսզի հիշեցնեմ բոլորին, ովքեր զբաղվում են գյուղի խնդիրներով` լինեն շատ օպերատիվ, որպեսզի մենք հետո կարողանանք հասկանալ, թե ո՞ւմ պետք է պարգևատրենք լավ բերք ունենալու համար և ո՞ւմ պետք է պատժենք ապաշնորհության համար», – նշել է Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է մթերումների կազմակերպման, ինչպես նաև մեր սակավահող հանրապետությունում դեռևս չմշակվող մեծ հողատարածքների խնդրին, որոնց սեփականատերերը ոչինչ չեն ձեռնարկում այդ հողակտորներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Նախագահը դա համարել է անթույլատրելի շռայլություն: «Մենք այնքան փոքր երկիր ենք, որ մեր յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը պետք է մշակված լինի և արդյունք տա»,-շեշտել է Երկրի ղեկավարը: 

Խորհրդաժողովից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են և՛ գյուղատնտեսության խնդիրներին ու նախատեսվող ծրագրերից ակնկալիքներին, և՛ ներքաղաքական թեմաներին, ինչպես նաև ս.թ. մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85