14/03/2011 14:57
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐ` ԱՐՄԵՆԱԼ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Երևանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԵՆԱԼ գործարան, որը մտնում է աշխարհում ալյումին և կավահող խոշորագույն արտադրող UC RUSAL կազմի մեջ, այցելեց ԱՄՆ-ից և Բելգիայից գիտնականների, գործարարների և պետական ծառայողների մեծ խումբ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ ընկերությունից` հյուրերը մասնակցում էին հայկական “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի միջոցառումներին: Հայաստան նրանց ժամանման նպատակն էր ծանոթացումը բիզնես մթնոլորտին և ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնք բնորոշ են անցումային տնտեսությամբ երկրներին:
“Այլընտրանք” կենտրոնի հիմնադիր` Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, օտարերկրյա հյուրերի հետքրքրությունը ԱՐՄԵՆԱԼ-ի հանդեպ, կապված է ձեռնարկության բարձր համբավի հետ, որտեղ հայ-ռուսական ամենահաջող ծրագրերից մեկն է իրագործվել: “Մեզ վրա մեծ տպավորություն գործեցին արդիական հզոր սարքավորումները, անձնակազմի գործուն աշխատանքը և գործարանի մաքրությունը: Ես ծանոթ եմ ՌՈՒՍԱԼ-ի որոշ ղեկավարների հետ: Դա հսկայական և ֆանտաստիկ ընկերություն է, որը կատարել է արդյունավետ ներդրումներ ԱՐՄԵՆԱԼ-ում”, – ասաց Անտվերպենի (Բելգիա) համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Լիլիան Վան Հոոֆը (Liliane Van Hoof):
Հյուրերը բարձր գնահատեցին ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած բարակ փայլաթիթեղը, որոնց նմուշները տրվեցին պատվիրակության բոլոր անդամներին:
ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ,«Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ`ամսական 247 հազար դրամ միջին աշխատավարձով:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
