Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ. MASTERCARD WOMAN`S CARD` ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
14/03/2011 17:39
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ. MASTERCARD WOMAN`S CARD` ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Կանանց տոների կապակցությամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ` թողարկելով միայն կանանց համար նախատեսված MasterCard WOMAN`S CARD: Այսօր` մարտի 14-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ նոր նախաձեռնության մասին հայտարարեց Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նշենք, որ մամլո ասուլիսին  մասնակցում էին նաև բանկի մանրածախ բանկային ծառայությունների վարչության պետ Արեն Ափիկյանը և MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմս:

Ինչպես նշեց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` բանկը հավատարիմ մնալով հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի և ժամանակակից ծառայություններ մատուցելու քաղաքականությանը` այս անգամ հաճելի անակնկալ է մատուցում կին-հաճախորդներին` թողարկելով «Կանանց քարտ»: «Այս քարտն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգը տարածաշրջանում ընտրել է միայն Կոնվերս բանկին», – իր խոսքում պարզաբանեց բանկի գործադիր տնօրենը:

WOMAN”S CARD-ը հատուկ դիզայնով կանանց քարտ է, որը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու կանանց համար հատուկ մշակված մի շարք առավելություններից: Նշյալ քարտապաններին կտրվեն ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ ավելի, քան 160 առևտրային և սպասարկման կետերում` բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում: Բացի այդ WOMAN”S CARD-ի քարտապանների համար բանկը առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ ծառայությունը: WOMAN”S CARD-ը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Քարտը կարող է թողարկվել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standart քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում` անվճար է:

Հիշեցնենք, որ Կոնվերս բանկն իր ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար դեռևս 2010 թվականից մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման ավելի քան 300 կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև բանկի VISA CLASSIC, VISA GOLD և VISA  PLATINUM  քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն  աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են  մինչև 75% զեղչով:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ներկայումս առաջարկում է ArCa լոկալ վճարահաշվարկային և VISA (VISA Electron, VISA Classic, VISA Business, VISA Gold, VISA PLATINUM) ու Master Card (Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold) միջազգային վճարահաշվարկային համակարգերի պլաստիկ քարտեր:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52