
Հայաստան է ներկրվել Pfizer պատվաստանյութի խմբաքանակ
ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Ֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով` COVID-19-ի դեմ mRNA հիմքով Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բաշխումից հետո Pfizer պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում` շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի օրերին սահմանվել են հերթապահություններ: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են: