Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ – ԿՄՇԱԿՎԵՆ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
15/03/2011 10:38
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ – ԿՄՇԱԿՎԵՆ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին տեղյակ լինելու և կարիքները հասկանալու համար անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել և համապատասխան վերլուծություն կատարել, առաջարկել է  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Այս կերպ  բնակչին հուզող ցանկացած խնդիր արդեն հասցեական կլինի, և ավելի արդյունավետ ու արագ լուծումներ կգտնվեն», – նկատել է քաղաքապետը: 
 
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`  Կարեն Կարապետյանը, անդրադառնալով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավմանը, մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանը  պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին ու նախաձեռնություններին` հավելելով, որ մասնավոր հատվածի հետ համագործակցություն կհաստատվի  բիզնես հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:  Այս առումով քաղաքապետը հանձնարարել է մշակել և պոտենցիալ ներդրողներին ներկայացնել համապատասխան ներդրումային առաջարկներ: 
 
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման և կանաչապատման խնդիրներին: Հանձնարարվել է ներկայացնել համապատասխան լուծումներ և առաջարկներ: Եվս մեկ անգամ անդրադարձ է եղել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողներին: 
 
Քաղաքապետի հանձնարարությամբ` այն կառուցապատողները, ովքեր սահմանված կարգով և սահմանված ժամկետում չեն արձագանքել քաղաքապետարանի կողմից ներկայացված նախազգուշացմանը, ապա քաղաքապետարանը կդիմի օրենքով սահմանված միջոցների` դատական կարգով հարցը լուծելու համար:  Կդադարեցվեն և համապատասխան տույժեր կկիրառվեն նաև վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման և կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:
 
Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման խնդիրներին` Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության հեռանկարը Երևանի երթևեկությունը միջին տեղատարողության ավտոբուսներով կազմակերպելն է: Այս հարցում ևս քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել դաշտում ներգրավված տնտեսվարողների իրազեկման գործընթացը:  
 
Հանձնարարվել է աշխատանքները համակարգել և կազմակերպել  նաև համաքաղաքային գարնանային ծառատունկի հետ կապված:  
Քաղաքապետը հանձնարարել է նաև ուսումնասիրել "Մենք ենք այս քաղաքի տերը" քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթները։
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85