Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Մոսկվայի «ՊրոդԷքսպո 2022» ցուցահանդեսին ներկայացրել է հայկական գինիները
16/02/2022 18:29
Կիսվել

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Մոսկվայի «ՊրոդԷքսպո 2022» ցուցահանդեսին ներկայացրել է հայկական գինիները

Փետրվարի 7-11 Մոսկվայում անց է կացվել «ՊրոդԷքսպո 2022» 29–րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ազգային միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինիները։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«ՊրոդԷքսպոն» սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Միայն այս տարի ցուցահանդեսն ունեցել է մոտ 2660 մասնակից 73 երկրից։

ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ «ՊրոդԷքսպո 2022»-ին մասնակցել է 15 հայկական գինեգործական ընկերություն: Նրանցից չորսը ռուսական հարթակում ներկայացել են առաջին անգամ` հնարավորություն ունենալով ծանոթանալ և իրենց արտադրանքը ներկայացնել առևտրային ցանցերի և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև համտես-մրցույթ, որին ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող հայկական GS Wine Company ընկերության «Տիրանի» նռան գինին արժանացել է ոսկե մեդալի և պատվոգրի: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են շահել նաև Արմենիա Վայն ընկերության երկու տասնյակից ավել գինիներ:

«Մեզ համար ՊրոդԷքսպոն ամենակարևոր ցուցահանդեսներից է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գինու արտահանման ամենամեծ շուկան է: Հունվարից ՌԴ-ում՝ մրգային գինիների մակնշման օրենքի ընդունման արդյունքում հայկական մրգային գինիների սպառման անկում է նկատվում: Ուստի այս պատճառով ևս շատ կարևոր էր մեր մասնակցությունը, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին նոր գործընկերային կապեր հաստատել գինիների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այս խոշոր ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 50 հայ արտադրողներ, որոնց մեծ մասին պետությունը փոխհատուցել է ցուցահանդեսին մասնակցության ծախսերի շուրջ 50%-ը»։

Հայկական գինիների ճանաչելիության բարձրացման նպատակով ՀԽԳՀ-ն «Վինի» ընկերության հետ համատեղ կկազմակերպի նաև գինու 7 համտես-շնորհանդես: Միջոցառումներին կմասնակցեն Մոսկվայի առաջատար և անվանի սոմելիեներ, գինու մասնագետներ, Գինու ակադեմիայի և սոմելիեների դպրոցի ուսանողներ, որոնց կներկայացվի հայկական 19 ընկերության գինու 60 տեսակ։

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ․ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37