Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ, ՈՐ 2011Թ. ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ»
16/03/2011 12:37
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ, ՈՐ 2011Թ. ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ»

Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ ունեցած բանակցությունները շատ ջերմ է գնահատել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` երկկողմ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մենք ունեցանք բովանդակալից խոսակցություն ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր օրակարգային հարցերի շուրջ»:
«Բարոզոն ներկայացրել է իր գնահատականները Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ և ընդգծել բոլոր ոլորտները, որտեղ մենք տեխնիկական աջակցություն ենք ստացել և ունենք համաձայնագրեր, որոնք պիտի կատարենք: Մենք ուզում ենք ուրախությամբ նշել, որ այդ համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, և մեր այցելության նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը»,-ասել է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին հերթին քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասցրած վնասները ՀՀ տնտեսությանն ու բարեփոխումներին: «ԵՄ-ի օժանդակությունն էապես օգնեց դիմագրավելու այդ փորձությունը հաղթահարելու դժվարությունները, և այսօր խնդիր է դրված նոր թափ հաղորդել մեր ծրագրերին: Դրանք, նախ և առաջ, մեր համապարփակ համագործակցության ծրագրերն են ԵՄ-ի հետ: Համոզված ենք, որ 2011 թվականին կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն և պատրաստ կլինենք սկսել նաև համապարփակ համաձայնագրի բանակցությունները»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` շնորհակալություն հայտնելով ԵՀ նախագահին ու ԵՄ գործընկերներին ցուցաբերած օժանդակության համար:
Արդյո՞ք բարեփոխումներին նոր թափ հաղորդելու գործընթացում Հայաստանը ԵՄ-ից վարկային որոշ միջոցներ կամ այլ ակնկալիքներ ունի, բացի գործընկերության ծրագրերով նախատեսված միջոցներից, հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՀ նախագահին ներկայացվել է իրականացվող բարեփոխումների ծրագիրը և դրանց նոր թափ հաղորդելու ցանկություն: «Անշուշտ հասկանալի է, որ բարեփոխումների կարողությունն անհրաժեշտ է ամրապնդել: Մյուս կողմից անհրաժեշտ է նաև զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ բարեփոխումներն իրականացնելու պարագայում: Մասնավորապես` հարկային և մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Ժ. Բարոզոն նշել է. «Խոստացել ենք, որ աջակցություն կցուցաբերենք Հայաստանին: Մեր թիմերը կաշխատեն միմյանց հետ և կառանձնացնեն այն ոլորտները, որոնցում տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա մենք նման օժանդակություն ցուցաբերել ենք Հայաստանին, և քանի որ Հայաստանի Հանրապետությունը մակրոտնտեսական մարտահրավերների առջև է կանգնած, ապա կքննարկենք հարցը` զարգացումների առումով: Կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները, և ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի»:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12