16/03/2011 14:47
«ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ը ՀԱՏՈՒՑԵԼ Է ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԻՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅՏԸ` 63 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ
«Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ-ն վերջերս հատուցել է Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության գծով իր ամենամեծ հայտը` 63 մլն ՀՀ դրամ էներգետիկայի ոլորտի իր հաճախորդներից մեկին: Սա ընկերության գործունեության ընթացքում մեկ պատահարի շրջանակներում վճարված ամենախոշոր հատուցումն է: Հաշվի առնելով վթարի ծավալն ու բարդությունը` արտասահմանից հրավիրվեց փորձագետ, որն ընկերության հետ համատեղ իրականացրեց վնասի չափի և պատճառի պարզաբանման գործընթացը: Ինչպես նշվում է ապահովագրական ընկերության հայտարարության մեջ` «Կասկադ Ինշուրան»-ին հաջողվեց բավականին արագ և առանց խնդիրների կարգավորել նման բարդության հայտը` միջազգային բարձր վարկանիշ ունեցվող իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների շնորհիվ: «Նման հուսալի և վստահելի գործընկերներ ունենալը մեծ առավելություն է տալիս մեր ընկերությանը` հաճախորդներին սպասարկելու գործընթացը դարձնելով հնարավորինս սահուն և արագ», – նշել է Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի Հայտերի սպասարկման վարչության ղեկավար Արմեն Թորգոմյանը:
Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը մատուցում է համապարփակ ապահովագրական ծառայություններ, այդ թվում նաև Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
