17/03/2011 12:15
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԵՐ` ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏՈՎ
Զարգացման Հայկական Բանկը կվարկավորի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին` աննախադեպ երկար ժամկետով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մարքեթինգի ծառայությունից` վարկի տրամադրման չափը կարող է հասնել 100 մլն դրամին համարժեք գումարի, իսկ վարկի օգտագործման ժամկետը մինչև 7 տարի` մինչև 21 ամիս արտոնյալ մարման ժամանակահատվածով: Նոր վարկային ծառայության տոկոսադրույքը` սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:
«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Բանկը մատուցում է ծամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց:Այս 20 տարիների ընթացքում Բանկը գրավել է իր ուրույն տեղը ֆինանսական շուկայում, ձևավորել է փորձառու և արհեստավարժ սպասարկող անձնակազմ և կատարած աշխատանքի շնորհիվ նվաճել հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը նպատակ ունի 2011 թվականի ընթացքում կյանքի կոչել բազում ծրագրեր, առավել բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը և Հայաստանի տարբեր մարզերում մատչելի դարձնել Բանկի ծառայությունները` բացելով նոր և հարմարավետ մասնաճյուղեր:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
