Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իրականացրել է առաջին ներմուծման ֆակտորինգի գործարքը TBC բանկի հետ
22/02/2022 15:02
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իրականացրել է առաջին ներմուծման ֆակտորինգի գործարքը TBC բանկի հետ

ԱրմսվիսԲանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգային ծառայություններ իրականացնող առաջատար բանկերից, միևնույն ժամանակ, միակ Բանկն է, որն անդամակցում է Factors Chain International-ին (FCI, Ֆակտորինգային միջազգային ասոցիացիա) դեռևս 2008թ․-ից։ FCI-ի հետ համագործակցության շրջանակներում միջազգային ֆակտորինգի զարգացումը մշտապես եղել է Բանկի համար առանցքային կարևորության հարցերի շարքում։

Այս անգամ, շնորհիվ TBC բանկի, FCI-ի և ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցության՝ Բանկն առաջին անգամ հանդես եկավ նոր ֆակտորինգային լուծումով իր լավագույն հաճախորդներից մեկի՝ Երևանի շոկոլադի գործարան ՓԲԸ-ի համար Վրաստանից իրականացվող  ներմուծման գործարքը ֆինանսավորելու նպատակով։ Այս պրոդուկտի շնորհիվ  ընկերությունները կարող են օգտվել ֆակտորինգային ֆինանսավորման սխեմայից նաև ներմուծման գործարքների դեպքում, մասնավորապես՝  ներմուծողը հնարավորություն է ստանում կանխավճարի փոխարեն վճարումն իրականացնել հետաձգման պայմանով, քանի որ արտահանողը ֆինանսավորվում է տեղում՝ ապրանքն առաքելուց անմիջապես հետո։

 Համոզված ենք, որ նմանատիպ լուծումներն ունեն իրացման մեծ պոտենցիալ և Բանկի առջև բացում են նոր հնարավորություններ Հայաստանում միջազգային ֆակտորինգի զարգացմանը նպաստելու հարցում։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ․-ից, Բանկը, բացի առևտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման,  GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն  ԱՄՆ դոլար: 

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` ԱրմսվիսԲանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, responsAbility և այլն:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48