Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՍՑՐԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ
18/03/2011 16:55
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՍՑՐԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց տրամադրվող բյուջետային վարկի գումարը հասցրել 1 մլրդ դրամի։ ՀՀ վարչապետը, արձանագրելով այս փաստը, նշել է, որ շատերը վարկ տրամադրելու կառավարության որոշումը արդյունավետ չէին համարում։ Բայց ահա վարկային լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարց է առաջացել։ Մեկ ավտոմեքենայի համար միջին հաշվով պահանջվում է 400-500 հազար դրամ։ Բոլոր հիմքերը կան ասելու, որ քաղաքացիներն իրենց վարկային պարտավորությունները կմարեն ժամանակին և ամբողջ ծավալով։

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս հաստատել էր ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգը: Ըստ կարգի` կառավարության հաստատած ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչև 10 տեղանոց մարդատար տրանսպորտային միջոց հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծող այն քաղաքացիները (ներառյալ անհատ ձեռնարկատերը), ովքեր մինչև 2011 թվականի  մարտի 18-ը ներառյալ մաքսային սահմանի հատմամբ և փոխադրման ամփոփագրի լրացմամբ  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել են 2011թ հունվարի 26-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանված` նախկինում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված տվյալ տրանսպորտային միջոցը: Վարկերը տրամադրվում են անտոկոս` վեցամսյա վերադարձման ժամկետով, իսկ տվյալ ավտոմեքենան ընդունվում է որպես գրավ: Նշենք, որ շրագրի իրականացման համար կառավարությունը սկզբնապես նախատեսել էր հատկացնել 300 մլն դրամ: 

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85