Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Գերմանիայում հայտարարել են՝ «Հյուսիսային հոսք 2»-ն առաջիկա տարիներին չի գործարկվի
25/02/2022 15:47
Կիսվել

Գերմանիայում հայտարարել են՝ «Հյուսիսային հոսք 2»-ն առաջիկա տարիներին չի գործարկվի

«Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործման չի հանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին: Այդ կարծիքը հայտնել է Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը:

«Չեմ կարծում, թե գազատարը շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին… կարծում եմ՝ ժամանակավոր կասեցումը բավական երկար կտեւի»,-հայտարարել է քաղաքական գործիչը՝ հանդես գալով ռադիո Deutschlandfunk-ի եթերում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը փետրվարի 23-ին պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» ռուսաստանյան գազատարի օպերատոր Nord Stream 2 AG ընկերության եւ դրա գործադիր տնօրեն Մատիաս Վառնիգի նկատմամբ, ասվում է ամերիկյան գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է գլխավոր լիցենզիան, որը նախատեսում է Nord Stream 2 AG-ի հետ կապված բոլոր գործողություններն ավարտել մինչեւ 2022 թվականի մարտի 2-ը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը, քանի որ փաստաթուղթը, որի հիման վրա անցել է այդ ընթացակարգը, հետ է կանչվել Գերմանիայի կառավարության կողմից: Այդ փաստաթուղթը պատրաստում է Էներգետիկայի նախարարությունը. դրանում գնահատական է տրվում, թե արդյոք համաձայնեցվող նախագիծը վնաս կհասցնի Էներգամատակարարման անվտանգությանը:

Ինչպես պարզաբանել է Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, վերջին շաբաթների աշխարհաքաղաքական իրադրությունը եւ վերջին ամիսների գազի շուկայի իրադրությունը դարձել են կրկնակի գնահատում անցկացնելու պատճառ: Գազատարը չի հավաստագրվի մինչեւ այդ գնահատումն ավարտվի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե բացասական գնահատական տրվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69