Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4% ԱՆԿՈՒՄ
21/03/2011 15:17
Կիսվել

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4% ԱՆԿՈՒՄ

2011 թվականի փետրվարին Հայաստանի շինարարության ոլորտում շարունակվել են պահպանվել մինչ այս գրանցված անկման միտումները: Այս մեկ ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է անկում` 4,1%-ի սահմաններում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ամսում ՀՀ շինարարության համախառն ծավալները կազմել են 12027.1 մլն դրամ: Նշենք, որ հաշվետու ամսում հանրապետությունում շինարարության համախառն ծավալը նախորդ ամսվա` հունվարի համեմատությամբ աճել է 26,2%-ով: Հունվարին ՀՀ շինարարության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել էր 11,7% անկում:
 
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա  համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել էին 3,3%-ով և ընթացիկ գներով կազմել 579790.9 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, այս մեկ տարում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13.6%-ը, որը կազմել է 79013.3 մլն դրամ, իրականացվել էր պետական բյուջեի միջոցների հաշվին, շուրջ 1%-ը (5407.9 մլն դրամ)` համայնքների միջոցների հաշվին, 11%-ը (63496.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, 47.2%-ը ( 273818.9 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, և 20.5%-ը (118487.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12