Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նավթը կտրուկ թանկացել է ՌԴ-ի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին
28/02/2022 14:36
Կիսվել

Նավթը կտրուկ թանկացել է ՌԴ-ի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին

Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին, որոնք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SVIFT-ից օգտվելու հնարավորությունը:

Brent տեսակի ապրիլյան ապառնագրերի արժեքը փետրվարի 28-ին ICE Futures լոնդոնյան սակարանում Երեւանի ժամանակով 09:15-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 103,15 դոլար, ինչը 5,22 դոլարով (5,33 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից: Փետրվարի 25-ի սակարկությունների արդյունքում այդ պարտավորագրերն Էժանացել են 1,15 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,93 դոլարի:

WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարաններում (NYMEX) ներկա պահին մեկ բարելի դիմաց հասել է 97,03 դոլարի, ինչը 5,44 դոլարով (5,94 տոկոս) բարձր է փետրվարի 25-ի նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: WTI-ն Էժանացել է 1,22 դոլարով (1,3 տոկոս)՝ նախորդ սակարկությունների ընթացքում բարելի դիմաց հասնելով 91,59 դոլարի: Փետրվարի 25-ին G7-ի երկրների ղեկավարները որոշում են ընդունել ռուսաստանյան մի քանի  բանկեր անջատել SWIFT վճարումների միջազգային համակարգից:

«Այդ միջոցը կապահովի այդ բանկերի անջատումը միջազգային ֆինանսական համակարգից եւ վնաս կհասցնի միջազգային գործառնություններ անցկացնելու նրանց ունակությանը»,-ասվում է G7-ի համատեղ հայտարարության մեջ: Փորձագետների կարծիքով, թեեւ նոր պատժամիջոցներն ուղղակիորեն չեն վերաբերում Էներգետիկական հատվածին, այդուամենայնիվ, դրանք զգալի բացասական ազդեցություն կունենան դրա վրա:

«Բանկային հատվածի տարատեսակ  պատժամիջոցները դժվարացնում են էներգառեսուրսների վաճառքը Ռուսաստանից: Բանկերի մեծ մասը հազիվ թե բազային ֆինանսական ծառայություններ տրամադրի այդ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկերից խուսափելու համար»,-նշել է Again Capital-ի փորձագետ Ջոն Քիլդաֆը: Դրա հետ մեկտեղ շուկան նույնպես երկյուղում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պատժամիջոցներին ի պատասխան որոշում ընդունել՝ սահմանափակել Էներգառեսուրսների մատակարարումները՝ այդպիսով ճնշման լծակ դարձնելով դրանք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52