Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Շուշիի հռչակագրին» արձագանքելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ
01/03/2022 13:19
Կիսվել

«Շուշիի հռչակագրին» արձագանքելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ հայտարարության նախագիծը հանձնաժողովում մերժվել է քաղաքական մեծամասնության՝ ՔՊ-ի կողմից: «Խորհրդարանական կառավարման երկրում այս խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է գնահատական տա՝ ընդգծելով մեր մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին: ԱԺ լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության և հետագա անհաջողությունների…»:

Ըստ նրա՝ հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այդ հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը՝ ընդդիմությունը նշում է, որ ընդհակառակը՝ այն ամբողջությամբ ազգային է, ուղղված է պետական աջակցությանը: «Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից:  Այն մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից՝ այսինքն ինքնիշխանության և ժողովրդի արժեքների կորուստ չի լինելու»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել նիստերի օրակարգ, հակառակ դեպքում, իրենք դա կդիտարկեն որպես «թշնամու շահերի սպասարկում»: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հորդորեց սպառնալիքների տոնով չխոսել, հարգալից լինել: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի մտքին, թե դա քաղաքական խոսք էր՝ Արշակյանն ասաց, որ սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել:

«Դեռ շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում»,-հավելեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն  Ռուբինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը: «Առաջինը՝ մենք հղում արեցինք, որ 2021 թվականի հունիսի 17-ին ԱԳ նախարարության կողմից եղել է համապատասխան գնահատականն ու արձագանքն այդ հռչակագրի առնչությամբ: ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ: ՀՀ կառավարությունը կառավարում է Հայաստանի անվտանգության ռիսկերը: Եվ մենք, ՀՀ իշխանության լինելով, նաև պատասխանատվություն ունենք՝ իրականացնելու այն գործընթացը, որը համարում ենք ՀՀ-ի համար օգտակար, անվտանգ: Մեր կարծիքով՝ ՀՀ պետական շահերի սպասարկման գնահատականներում բավականին տարբերություն կա՝ մեր գործընկերների և մեր պատկերացումների մեջ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր  ու անհրաժեշտ օրակարգ է ՀՀ-ի համար և այդ օրակարգը բխում է այն ընթացիկ վիճակից և այն նպատակներից, որ ունի մեր երկրի լեգիտիմ իշխանությունը»,-ասաց Արսենյանը՝ առաջարկելով նախագծին ձեռնպահ քվեարկել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը հարցը ստացավ 26 կողմ, 1 դեմ, 57 ձեռնպահ ձայներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52