22/03/2011 15:09
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1,9% ԳՆԱՃ
Փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է 1,9% գնաճ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նշենք, որ հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ գնաճը կազմել էր 2,8%: Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով` հանրապետությունում գրանցվել է գնաճի տեմպերի դանդաղում: Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն` փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում կազմել է 112,4%: Հունվարին ցուցանիշը գտնվում էր 110.6% մակարդակում:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
