ԱՊՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ ՏՄՊՊՀ 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների 2-րդ օրն անցավ աշխատանքային մթնլորտում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանում բազմակողմանի մրցակցային քաղաքականության մշակման հեռանկարները, ներկայացվեց այս լորտում միջազգայնորեն լավագույնը ճնաչված երկրների փորձը` այդ թվում նաեւ տվյալ երկրի մրցակցային մարմնի վարած կոնկրետ գործերի ներկայացմամբ: Միաժամանակ, այսօր Երեւանում գումարվեց ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստը, որն, ի դեպ, եւս հոբելյանական է: Այս տարի ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդը նշում է հիմնադրման 20 ամյակը:
ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստի ընթացքում այսօր քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, որոնց թվում են` հեռահաղորդակցության եւ ավիափոխադրումների ոլորտներում և մանրածախ առևտրի շուկայում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների համատեղ ուսումնասիրությունները և համապատասխան զեկույցները: Ներկայացվել են նաեւ ԱՊՀ անդամ երկրներում էներգետիկայի ոլորտում մրցակցային իրավիճակի մասին զեկույցի մշակման արդյունքները:
ԱՊՀ շրջանակներում միջազգային ռոումինգի տրամադրման ապրանքային շուկայում Հնարավոր անհավասար մրցակցային իրավճակի առաջացումից խուսափելու նպատակով անդրադարձ է կատարվել «Օրանժ» ընկերության կողմից բարձրացված խնդրին` միջազգային ռոումինգի ասպարեզում ԱՊՀ անդամ երկրներում գործող բջջային կապի խոշոր օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացն արագացնելու անհրաժեշտության կապակցությամբ: