Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2010Թ.-ԻՆ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ՆԵՐԳՐԱՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 52.8%-ՈՎ
23/03/2011 11:07
Կիսվել

2010Թ.-ԻՆ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ՆԵՐԳՐԱՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 52.8%-ՈՎ

2010 թվականին "Անելիք Բանկ" ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելն աճել է 3,8 մլրդ. դրամով (52.8 %-ով): Այս մասին նշվում է բանկի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

«Նշված աճը, մեր կարծիքով, պայմանավորված է բնակչության վստահությամբ Անելիք Բանկի նկատմամբ: Վերլուծությունները ցույց են տվել, որ "Անելիք Բանկ" ՓԲԸ-ն գտնվում է ՀՀ բանկային համակարգում առավելագույն վստահություն վայելող բանկերի առաջին եռյակում: Դրա վառ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ  Բանկի ավանդային պորտֆելը նման աճ է ունեցել այն դեպքում, երբ Անելիք Բանկում ավանդի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը չէ: Բնակչության շրջանակում զգալի արձագանք ունի հատկապես ԱՊԱՀՈՎ ավանդատեսակը, որը, ինչպես և մնացած բոլոր մեր ավանդատեսակները, հնարավորություն է ընձեռում ավանդատուներին ցանկացած պահին հետ վերցնել ներդրված ավանդի գումարը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահմանմամբ»,- պարզաբանելով բանկի գրանցած ցուցանիշի աճը` նշել է "Անելիք Բանկ" ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին:  Անելիք Բանկը դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի "Անելիք Ռու" ՍՊԸ դուստր բանկ:  Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:
 
Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ է 29.7  միլիարդ դրամ:
 
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը ներկայումս  11-ն է:
AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52