Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայկ Մնացականյան. Միամտություն է կարծել, թե Ռուսաստանը պատրաստ չէր պատժամիջոցներին
04/03/2022 21:27
Կիսվել

Հայկ Մնացականյան. Միամտություն է կարծել, թե Ռուսաստանը պատրաստ չէր պատժամիջոցներին

«Բիզնես 24. Հարցազրույց»-ի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը։ Մասնագետի հետ զրուցել ենք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, դրանց հետևանքների և Հայաստանի տնտեսության վրա ունենալիք ազդեցության մասին։

«Որքան երկարում են ռազմական գործողություններն, այնքան խնդիրներն ավելի են խորանում։ Երբ այն կոնֆլիկտին միանում են այլ երկրներ, ընդ որում՝ ոչ թե ռազմական գործողությամբ, այլ իրենց տնտեսական քաղաքականությամբ, պատժամիջոցներով, ապա ըստ էության՝ խնդիրը դառնում է համաշխարհային։ Այսինքն գործ ունենք խնդրի հետ, որը կարող է հանգեցնել տնտեսական համաշխարհային ճգնաժամի։ Ամեն դեպքում դրա հիմքերն առկա են արդեն», – նկատում է տնտեսագետը, – «Ռուսաստանը հզոր պետություն է։ Որևէ մեկը չի ցանկանա ռազմական առճակատման գնալ խոշոր երկրի հետ, ուստի խնդիրների լուծման ուղին տեսնում են այդ երկրի հզորության նվազեցման ու ներսից հասարակության դժգոհության առաջացման մեջ, որը որոշ ժամանակ անց կարող է բերել կոնֆլիկտի կանգնեցմանը»։

Այնուամենայնիվ, Մնացականյանը կարծում է, որ Արևմուտքը չի գնա ճգնաժամի ծայրահեղ խորացման, որովհետև դա արդեն հարված կլինի դոլարի ու եվրոյի շուկային, իսկ առաջացող խնդիրները Ռուսաստանը պատրաստ է դեռ երկար դիմակայել, որովհետև առնվազն հանքահումքային ռեսուրսներ ունի։

Իսկ ինչպես կազդեն Ռուսաստանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։ Հայկ Մնացականյանը, նախ, ներկրման ու արտահանման ցուցանիշներն է ներկայացնում Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի միջև։

«Մեզ մոտ խնդիր է առաջանալու, որ մեր արտադրողին, որի համար ռուսական շուկան այս պայմաններում դառնալու է խնդրահարույց, աջակցի պետությունը։ Եթե ուզում ենք, որ մեր պետությունը զարգանա, պետք է հիմնվենք արտադրության ու արտահանման վրա»։

Հարցազրույցը վարեց Աննա Զալինյանը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75