Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
«ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2011-2016ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԾՐԱԳԵՐ
24/03/2011 17:47
Կիսվել

«ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2011-2016ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԾՐԱԳԵՐ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովը hամաձայնագիր են ստորագրել Երևանի քաղաքապետարանի և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի միջև համագործակցության վերաբերյալ։ Շնորհակալություն հայտնելով հյուրերին համագործակցության առաջարկն ընդունելու համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ այս համաձայնագիրը փոխշահավետ գործակցության նոր սկիզբ է դնում. «Մեր համոզմամբ, մայրաքաղաքում ներդրումային դաշտը բավական մեծ է:  Կան ոլորտներ, որտեղ  կարելի է իսկապես շահավետ ներդրումներ  կատարել»,- ասել է քաղաքապետը: «Մեզ համար մեծ պատիվ է Երևանում գտնվել  ու ներդրումներ կատարել քաղաքի զարգացման գործում»,- ընդգծել է Ի. Մակարովը:
 
«ԻՏԵՐԱ»-ն, որի կազմում ընդգրկված են  156 ընկերություններ,  այսօր բազմակողմ ծրագրեր  է իրականացնում աշխարհի 24 երկրներում` քաղաքաշինական,  քաղաքային ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի,  շենքային համալիրների ու  էլեկտրակայանների շինարարության ասպարեզում:  Գնահատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային առաջարկը` Ի. Մակարովը նշել է, որ այն երկարաժամկետ ու հեռանկարային  համագործակցություն է խոստանում:
 
Որոշակի փոփոխություններ են ակնկալվում  նաև մայրաքաղաքի սպորտային կյանքում: Որպես  ՌԴ հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ և նույն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ` Ի. Մակարովը և Կ. Կարապետյանը  այցելել են  կառուցվող նոր հեծանվահրապարակ,  քննարկել  են միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա  այս ոլորտում  միջազգային բարձր կարգ ապահովել և համաշխարհային մակարդակի մրցումներ անցկացնել:
 
Ըստ ստորագրված համաձայնագրի, «ԻՏԵՐԱՆ»  պարտավորվում է 2011-2016թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առևտրի և հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում։ Մասնավորապես նախատեսվում է մինչև 2016թ. մայրաքաղաքում կառուցել նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն և միջազգային չափանիշներին  համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ «ԻՏԵՐԱ»-ն կիրականացնի նաև «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրի կառուցումն ու մի շարք այլ նախագծեր։

Երևանի քաղաքապետարանը, ըստ համաձայնագրի, ՀՀ օրենսդրության շրջանակներում և սահմանած կարգով պարտավորվում է ըստ ամենայնի օժանդակել մայրաքաղաքում կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ մատուցելով խորհրդատվական, տեղեկատվական և անհրաժեշտ այլ ծառայություններ։

Ծրագրերի ժամկետների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի առաջիկայում` բիզնես պլանների հաստատումից հետո։

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37