Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՆՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
24/03/2011 18:01
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՆՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկեցին “Արվեստի ծիածան” և “Երկիրն իմ մոլորակն է” նոր մանկական ծրագրերը` “ԱրմենՏել” ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱրմենՏել ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` “Արվեստի ծիածան” ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն կստանան մասնակցելու արվեստի և դասական երաժշտության վերաբերյալ զրույցներին: Առաջին մասնակիցներն իմացան  “Լուսնի սոնատի” ստեղծման պատմությունը, Կոմիտասի արձանի խորհրդանիշը, ունկնդրեցին Կոմիտասի և Մեծն հայ բանաստեղծ Պարույր Սևակի կենդանության օրոք կատարված ձայնագրությունները, ինչպես նաև ծանոթացան “Աիդա” օպերայի ստեղծման մանրամասներին: Ծրագիրը եզրափակեց հայտնի դուետ “Արս Լունգա”-ն:  

“Երկիրն իմ մոլորակն է” ծրագիրն անց է կացվում ապակու դիզայներ Հենրիկ Նիկոյանի ցուցահանդեսի շրջանակում: 6-12-րդ դասարանի աշակերտները կծանոթանան բնապահպանական խնդիրներին վերաբերող արվեստի նմուշներին, իսկ “Ստեղծագործական սրահում” բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն ժամանակակից խնդիրները:  Առաջին մասնակիցները դարձան Նոր-Խարբերդի թիվ 2 դպրոցի աշակերտները: Ցուցանմուշները դիտելուց հետո, բնապահպանների աջակցությամբ  երեխաները քնարկեցին անտառների պահպանության հիմնահարցը, ինչպես նաև մասնակցեցին ստեղծագործական սեմինարին, որի նպատակն է կերտել թեմատիկ աշխատանքներ:

“Մեր մանկական ծրագրերի ռազմավարությունն է միավորել ստեղծագործական և ճանաչողական գործընթացը` դարձնելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվելու փաստը անմոռանալի յուրաքանչյուր երեխայի համար: Հնարավոր չէ թեագնհատել կրթական բաղադրիչի դերը 21 դարի թանգարանում, և մեզ համար կարևորագույն խնդիր է հանդիսանում նման միջոցառումների պարբերականության պահպանումը”, – նշեց  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն  Մարաբյանը: 

“ԱրմենՏել” ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերը վառ օրինակ են հանդիսանում աճող սերնդի դաստիրակության հարցում: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն հայտնաբերել նորը, այլ նաև հաղորդակցվել արվեստին` արտահայտելով իրենց տեսակետը այս կամ այն հարցի առնչությամբ”, – ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“ԱրմենՏել” ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջև կնքված երկարատև համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համեգներ և այլ ստեղծագործական սեմինարներ` ուղված երեխաների և պատանիների գեղագիտական դաստիրակմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52